Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհայրենիքները պետությունից գողացողներն են, որոնց մեջ, կարծեմ, ընտանիքի անդամ ունեք»․ Հակոբ Արշակյանը՝ Աննա Մկրտչյանին

Մարտ 24,2026 17:44 Share

«Անհայրենիքները պետությունից գողացողներն են, որոնց մեջ, կարծեմ, ընտանիքի անդամ ունեք»,- ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին ասաց ԱԺ ՔՊ-ական փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Նա արձագանքում էր Աննա Մկրտչյանի այն գնահատականին, որ ՔՊ-ականներն անհայրենիք են եւ դրա վկայությունը Սահմանադրության տեքստից Անկախության հռչակագրի հանումն է։ «Վաղուց ժամանակն է, որ իրենք վերցնեն իրենց թուրքական նշաձողը եւ հեռանան, պարզապես անհետանան ՀՀ-ի եւ հայ ժողովրդի կյանքից»,- ասաց Աննա Մկրտչյանը։

Հակոբ Արշակյանի ելույթից հետո ԱԺ դահլիճում լեզվակռիվ սկսվեց Աննա Մկրտչյանի եւ ՔՊ-ական պատգամավորներից մեկի միջեւ։ Հակադարձելով նրան՝ Աննա Մկրտչյանն ասաց․ «Անբարոյականը դուք եք»։ Միջամտեց Հակոբ Արշակյանը՝ վիրավորելով Աննա Մկրտչյանին․ «Տիկին Մկրտչյան, խնդրում եմ ձեր դաստիարակության մակարդակը ամեն անգամ այստեղ մի ցույց տվեք։ Մենք ձեզ շատ լավ ճանաչում ենք, ձեր ընտանիքն էլ ենք ճանաչում, ձեր վրա թվագրված քրեական գործերն էլ գիտենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031