Լրահոս
Օրվա լրահոսը

Այդքան Սահմանադրությունը ոտնահարած թիմ, որքան Նիկոլ Փաշինյանի թիմն է, ոչ մեկը չի եղել. Նինա Կարապետյանց

Մարտ 24,2026 18:42 Share

Հարգելի՛ նախկին գործընկերներ, իրավապաշտպաններ, ո՞ւր եք: Զինվորը չի լինում նախկին կամ ներկա: Զինվորը քո զինվորն է, բանակը քո բանակն է: Պատերազմը նաեւ քո պատերազմն է,- այսօր ԱԺ շենքի դիմաց բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր, նախկին իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ ընդգծելով, որ իր նախկին գործընկերների՝ իրավապաշտպանների ուղիղ աշխատանքի մեջ է մտնում մարդու իրավունքների այս խախտումները:

Հիշեցնենք, որ այսօր տասնյակ քաղաքացիներ, 44-օրյա պատերազմում զոհված ու անհետ կորած զինվորների հարազատներ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի զեկույցի հանրայնացման պահանջով ԱԺ շենքի դիմաց բողոքի ցույց անցկացրին:

Ծնողը իր երեխային տվել է պետությանը, իրեն նույնիսկ տեղյակ չեն պահում, լայաղ չեն անում հայտնել՝ ով է մեղավոր եղել, ում պատասխանատվության հարցն են բարձրացրել կամ այս խնդիրը ոնց են պատրաստվում լուծել: Սա մարդկանց միակ խումբը չէ, որ մոլորության մեջ են պահել: Բազմաթիվ այլ խմբեր են եղել՝ սեւազգեստ կանանց են մոլորության մեջ պահել, խաբել են, մեկ բանի համար, որ այդ մարդիկ փողոցում չլինեն:

Անդրանիկ Քոչարյանը հազար տարվա քաղաքական գործընթացների մեջ է եղել, չգիտի՞, որ կան ժամկետներ, կամ եթե իրենց պետք լիներ ինչ-որ բան ժամկետանց քննել, չէ՞ին անելու, անելու էին: Էդ ե՞րբ են Սահմանադրություն պաշտպանել, էդ ե՞րբ են Սահմանադրության կամ օրենքների մոլի երկրպագու եղել՝ երբեք: Այդքան Սահմանադրությունը ոտնահարած թիմ, որքան Նիկոլ Փաշինյանի թիմն է, ոչ մեկը չի եղել: Երբեք մեր Սահմանադրությունն այդքան ոտքի տակ չի գնացել, որքան այս իշխանությունների օրոք,- ասաց Նինա Կարապետյանցը:

Հիշեցնենք, որ 2025 թ. սեպտեմբերին հանձնաժողովն ավարտել է աշխատանքները եւ զեկույցն ուղարկել ԱԺ նախագահին։ Սակայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարած սեպտեմբերի 30-ին կամ հաջորդ օրվա լիագումար նիստին զեկույցը այդպես էլ չհրապարակվեց։ Հակառակը՝ ԱԺ նախագահը հայտարարեց, որ զեկույցը լիագումարի օրակարգ ներառելու իրավական հիմք չկա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031