Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է սնանկության ոլորտում համապարփակ բարեփոխումներ՝ ուղղված համակարգում առկա չարաշահումների կանխմանը և գործընթացների արդյունավետության բարձրացմանը

Մարտ 24,2026 20:33 Share

Նախագիծն Ազգային ժողովում ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ սնանկության դիմումների զգալի մասը ներկայացվում է ֆիզիկական անձանց կողմից, ինչը վկայում է պարտավորություններից խուսափելու հնարավոր չարաշահումների մասին։

Այս նպատակով նախատեսվում է՝

✅ բարձրացնել սնանկ ճանաչվելու շեմը՝ 2 միլիոնից դարձնելով 5 միլիոն դրամ,

✅ ուժեղացնել դատարանի վերահսկողությունը պարտապանի ֆինանսական վարքագծի նկատմամբ։

✅ Սնանկությունը այլևս չի հիմնվի միայն չվճարված պարտքի վրա։
Միաժամանակ, բարեփոխումները միտված են պաշտպանելու բարեխիղճ պարտապաններին՝

✅ ներդրվում է կանխարգելիչ վերակառուցման մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս վերակազմակերպել պարտքերը և շարունակել գործունեությունը՝ առանց սնանկության։
Նոր կարգավորումներով սահմանվում են՝

✅ գույքի իրացման թափանցիկ մեխանիզմներ՝ էլեկտրոնային աճուրդների միջոցով, ինչը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը և կապահովի գույքի առավել արդյունավետ վաճառք։
Նախագծով ներդրվում է՝

✅ բիզնեսի վաճառքի նոր գործիք, ինչպես նաև սնանկության ծախսերի վերահսկման հստակ մեխանիզմներ։

Առաջարկվող փաթեթը ձևավորում է միասնական և ամբողջական օրենսդրություն, որը կբացառի իրավական բացերը և կկրճատի դատավարական ձգձգումները՝ սնանկության գործընթացը դարձնելով ավելի արագ և արդյունավետ։

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031