Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները սահմանված են ՀՀ կառավարության 2022 թ. փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշմամբ։ Ըստ այդ կանոնների. «Բուժաշխատողն իր մասնագիտական գործունեության ընթացքում պարտավոր է՝ հարգել մարդու արժանապատվությունը; գործել ապացուցողական բժշկության սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով գիտության ձեռքբերումները եւ պացիենտի վիճակը; ցանկացած բժշկական միջամտության ժամանակ գործել համաչափության եւ մասնագիտական անհրաժեշտության սկզբունքներին համապատասխան; հարգալից վերաբերվել պացիենտի ընտանիքի անդամներին, օրինական ներկայացուցիչներին, կոնտակտային անձին; իրավասության շրջանակում ձեռնարկել միջոցներ՝ ուղղված բժշկական օգնության եւ սպասարկման որակի շարունակական բարելավմանը; լինել իրազեկ գիտատեխնիկական առաջընթացի ձեռքբերումներին, բարեխղճորեն իրականացնել իր մասնագիտական գործունեությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան…»։
Բարց արդյոք դա այդպես է։
Մենք ամեն օր լսում ենք բողոքներ տարբեր բուժհաստատություններում համակարգի աշխատակիցների դեմ։
Այս անգամ բողոքը Երեւանի քաղաքապետարանի Քանաքեռ-Զեյթուն առողջության կենտրոնի (նախկին 16 պոլիկլինիկա) բուժքույր Հերիքնազ Դ. դեմ էր։
Կարդացեք նաև
Բուժառու Գայանե Գեւորգյանը ուղեգրով մարտի 20-ին ներկայանում է ռենտգեն բաժին՝ պարանոցի, ծնկի հոդի ռենտգենի համար։
Նախ բուժառուն լսում է, թե ինչպես է բուժքույրն ասում՝ «Թող գնա, երբ ուզում է գա», ապա՝ «Ինչու ես եկել, իմ ուտելու ժամն է»։
Համբերատար բուժառուն ձայն չի հանում, ներկա էր նաեւ 30-40 տարեկան բժիշկը, ով նույնպես ձայն չի հանում։ Բուժառուի պարանոցն է միայն ռենտգեն արվում, մնում է ծնկահոդը…
Նա գնում է փոխտնօրենի մոտ, քանի որ տնօրենն այդ ժամանակ տեղում չէր, ներկայացնում է Է. Խլղաթյանին ամենը։ Բուժառուն նշումներ է անում բողոքի գրքում, ապա դիմում առողջապահության նախարարության «Թեժ գիծ»։ «Ուզում եմ առողջապահության համակարգն իր տեղում լինի»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է նա։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Ակնկալում ենք արձագանք առողջապահության նախարարությունից, բուժկենտրոնից։
«Առավոտ» օրաթերթ
24.03.2026


















































