Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք չասացիք՝ պարոն Ավետիսյանը կգնա, բայց երկու պատգամավոր ունենք՝ կգան կմասնակցեն։ Ասացիք` ոչինչ, յոլա գնացեք»․ Բաբկեն Թունյանը՝ Արծվիկ Մինասյանին

Մարտ 25,2026 11:23 Share

Խորհրդարանում քննարկվում է Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության հարցը։

ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի թեկնածությունը։ Պաշտոնավարումը հինգ տարի ժամկետով է։

«Տնտեսական հանձնաժողովում մենք առանց ընդդիմությա՞ն ենք մնալու»՝ Թադեւոս Ավետիսյանի թեկնածությունը ներկայացնող Արծվիկ Մինասյանին հարցրեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Արծվիկ Մինասյանը հույս  հայտնեց, որ հանձնաժողովի աշխատանքներում Թադեւոս Ավետիսյանի բացակայությունը կործանարար չի լինի, մանավանդ, որ այս խորհրդարանի գործունեությանը մոտավորապես երկու ամիս ժամանակ է մնացել։

«Դուք չասացիք՝ պարոն Ավետիսյանը կգնա, բայց երկու պատգամավոր ունենք՝ կգան կմասնակցեն։ Ասացիք՝ ոչինչ, յոլա գնացեք»,- նկատեց Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ իրեն հետաքրքիր է ընդդիմության վերաբերմունքը հանձնաժողովի աշխատանքներին։ Արծվիկ Մինասյանը խոստացավ՝ պատշաճ ներկայացվածություն կլինի։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031