«Պետք է անձնական հանգամանքներից վեր կանգնենք եւ ելնենք գլխավոր նպատակից՝ մեզ անհրաժեշտ է խնդրի լուծում: Մեզ անհրաժեշտ է, որ այս ընթացքում չանենք Նիկոլ Փաշինյանին ուժեղացնող ոչ մի բան, թույլ չտանք, որ նա հավաքի լրացուցիչ արհեստական, բայց լեգիտիմություն»,- ասուլիսում հայտարարեց «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը :
«Ես համոզված եմ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունն օգնում է Նիկոլ Փաշինյանին: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը պատերազմի դիսկուրսը բերել է՝ նկատի ունենալով ՀՀ երկրորդ նախագահի մասնակցությունը, որովհետեւ օրինակ, ՀՀ երկրորդ նախագահը հայտարարել է, որ TRIPP-ն անվտանգության ամենամեծ սպառնալիքն է դառնալու: Ակնհայտ է, որ Փաշինյանը սա օգտագործում է որպես պատերազմի սպառնալիք, եւ այս դիսկուրսը բերել է նաեւ այդ պատճառով»,-ընդգծեց Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավարը:
Արման Թաթոյանի ասուլիսն ամբողջությամբ
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































