Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ձեզ մի ծածկեք ոչ մի բանով։ Դուք մերկ եք եւ դա երեւում է»․ Ծովինար Վարդանյանին դուր չի եկել Ռոբերտ Քոչարյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանի եւ արցախցի կնոջ զրույցին

Մարտ 25,2026 13:18 Share

«Դուք ձեզ մի ծածկեք ոչ մի բանով։ Դուք մերկ եք եւ դա երեւում է»,- խորհրդարանում ընդդիմությանը, մասնավորաբար «Հայաստան» դաշինքի անդամներին դիմեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ծովինար Վարդանյանը։ Նա մեղադրեց ընդդիմադիրներին «Տիկ-տոկ» սոցիալական ցանցում հերոսի կերպարներով դրսեւորվելով, սպարապետ Վազգեն Սարգսյանով «ծածկվելով»։

Իշխանական պատգամավորի վրդովմունքի առիթը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանի եւ Աննա Գրիգորյանի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ փոդքաստն է, որի ժամանակ քննարկվել էր Նիկոլ Փաշինյանի վեճն արցախցի Արմինե Մոսիյանի հետ, որի ժամանակ, ըստ Ծովինար Վարդանյանի, Նիկոլ Փաշինյանը գուցեեւ էմոցիոնալ էր։ Հիշեցրեց՝ հայտնի դեպքը՝ «Առագաստ» սրճարանում, երբ «պրիվետ Ռոբ» արտահայտության համար Ռոբերտ Քոչարյանի թիկնապահը ծեծելով սպանեց Պողոս Պողոսյանին:

Ծովինար Վարդանյանին դուր չի եկել նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ պատգամավոր Լեւոն Քոչարյանի ուղերձը Արմինե Մոսիյանին՝ «Մենք ձեզ հետ ենք»։ Հարցրեց՝ «Առագաստ» սրճարանի դեպքի ժամանակ ո՞ւր էիք, ո՞ւմ հետ էիք»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031