Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Երիցյանին հասցրեցի՞ք հարցնել՝ 2007 թվականից սկսած, ի վերջո, հեռախոսների ներկրման մոնոպոլիան Ռոբերտ Քոչարյանի որդո՞ւ ձեռքին էր»․ Թագուհի Թովմասյանը՝ Մխիթար Հայրապետյանին

Մարտ 25,2026 13:55 Share

«Պարոն Երիցյանին հասցրեցի՞ք հարցնել՝ 2007 թվականից սկսած, ի վերջո, հեռախոսների ներկրման մոնոպոլիան Ռոբերտ Քոչարյանի որդո՞ւ ձեռքին էր, կա՞ր այդպիսի բան, թե՞ չկա։ Քիչ առաջ այստեղ քննարկվում էին 2008 թվականին «Նոկիա» հեռախոսների ներկրման եւ տնտեսական մրցակցության խաթարման, վատ գործարար միջավայրի մասին հարցեր»,- ԱԺ նիստում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին հարցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Մխիթար Հայրապետյանը ներկայացնում էր Ներսես Երիցյանի թեկնածությունը՝ Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

«Ոչ, չհասցրի հարցնել»,- եղավ Մխիթար Հայրապետյանի պատասխանը։

Թագուհի Թովմասյանը նաեւ նկատել էր՝ Ներսես Երիցյանը 2007 թվականից քաղաքական պաշտոններ է զբաղեցրել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կառավարությունների կաբինետներում․ «Ինչպե՞ս է ընտրությունը կանգ առել հենց Ներսես Երիցյանի վրա, հաշվի առնելով, որ նախկին մի շարք պաշտոնյաներ Հակակոռուպցիոն դատարանում են: Ինչո՞ւ պիտի Հովիկ Աբրահամյանն, օրինակ` չլինի ձեր նախընտրելիների ցուցակում, գնա դատարան, Ներսես Երիցյանը գա այստեղ»։

Մխիթար Հայրապետյանը հեգնեց՝ ասելով, որ Ներսես Երիցյանի հիշողության մեջ այս նիստն առանձնահատուկ բացասական իմաստով կմնա, Թագուհի Թովմասյանի կողմից իրեն Հովիկ Աբրահամյանի հետ համեմատելու համար։ Այդ համեմատականներին դժվարացավ ռացիոնալ կերպով անդրադառնալ։ Ասաց՝ 2018-ից հետո Ներսես Երիցյանն իր մասնագիտական խորը գիտելիքների եւ կարողությունների համար է դիտարկվել տարբեր պաշտոններում։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031