Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու դեպքում Հայաստանին նոր պատերազմ է սպառնում. Արման Թաթոյան

Մարտ 25,2026 15:09 Share

«ՔՊ-ի հաղթանակի եւ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու դեպքում Հայաստանին նոր պատերազմ է սպառնում»,- այս մասին ասուլիսում հայտարարեց «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը:

Նա նաեւ նշեց, որ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքները, թե իրենց չընտրվելու դեպքում պատերազմն անխուսափելի է, պետք է անպայման ուսումնասիրվեն իրավապահների կողմից, որովհետեւ դրանք ոչ միայն հակասում են Հայաստանի շահերին, այլ ագրեսիայի դեպքում կարող են օգնել Ադրբեջանին:

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավարի ձեւակերպմամբ, Փաշինյանն ու «ՔՊ»-ն կամ չեն հասկանում, կամ հասկանալով՝ միտումնավոր են անում իրենց բոլոր գործողությունները, մասնավորապես Ադրբեջանին արվող մշտական զիջումները բաց հրավեր են՝ առաջ գնալու եւ ավելին պահանջելու համար:

Արման Թաթոյանի խոսքով, ճշմարտությունը թաքցվում է միջազգային հանրությունից, իսկ Փաշինյանի թիմի քայլերը բխում են իրենց իսկ սեփական պարտվողական հոգեբանությունից:

Արման Թաթոյանի ասուլիսն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031