Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ընկերոջ մեքենան հրկիզելուն դրդած տղամարդը կալանավորվել է

Մարտ 25,2026 15:16 Share

Մարտի 6-ի առավոտյան` ժամը 5-ին, Մեծամոր քաղաքի բնակիչը օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեց՝ տեղեկացնելով, որ մոտակայքում մեքենա է այրվում։

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները դեպքի վայրում պարզեցին, որ հրդեհվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա։ Տուժողը հաղորդում տվեց, որ մեքենան հրկիզել է նախկին ընկերը։

Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ հրկիզողը նախկին ընկերը չէ, այլ Մեծամոր քաղաքի բնակիչ 17-ամյա պատանին։ Նա հայտնաբերվեց Լեռնագոգ գյուղում, ձերբակալվեց և բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանեց արարքը։

Հետագա գործողություններով ստացվեցին փաստական տվյալներ, որ Ոսկեվազի 29-ամյա բնակիչ՝ տուժողի նախկին ընկերը, նախօրոք տեղադրել էր բենզինով տարա, պատանուն հայտնել դրա մասին ու դրդել հրկիզել մեքենան։

Մարտի 13-ին Արմավիրի մարզային քննչական վարչությունում անչափահասի նկատմամբ հարուցվեց քրեական հետապնդում՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով, նրա նկատմամբ կիրառվեց դաստիարակչական հսկողություն։ Նույն օրը 29-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվեց քրեական հետապնդում՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու փորձի և անչափահասին ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելուն մասնակից դարձնելու հատկանիշներով։

Տղամարդը կալանավորվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031