Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Բալայանն ընդգծեց Հայաստանի պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը եվրոպական գործընկերների հետ

Մարտ 25,2026 16:49 Share

Մարտի 24-ին ԵՄ-ում Հունաստանի Մշտական ներկայացուցչությունում կազմակերպվել էր «Հայաստան-Եվրոպական միություն գագաթաժողովին ընդառաջ» խորագրով աշխատանքային նախաշաճ ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Տիգրան Բալայանի հետ, որին ներկա էին ԵՄ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչներ, ԵՄ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակներ, Եվրոպական հանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներ։

▪️Իր խոսքում դեսպան Բալայանը ներկայացրեց վերջին բարձրաստիճան այցերի և շփումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, Եվրոպական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովների նախապատրաստական աշխատանքները և հայաստանյան կողմի ակնկալիքները։

▪️Ներկայացնելով Հայաստանի խաղաղության օրակարգում առաջընթացը՝ Տ.Բալայանը հանգամանալից անդրադարձ կատարեց ենթակառուցվածքային նախագծերին՝ ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը եվրոպական գործընկերների հետ։

▪️Հանդիպմանը տեղի ունեցած քննարկումների ընթացքում փոխանակվել են կարծիքներ տարածաշրջանային հարցերի շուրջ։

▪️Հանդիպումը ևս մեկ կարևոր հնարավորություն էր՝ ընդգծելու Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերության ամրապնդման շարունակական հանձնառությունը։

Բելգիայում ՀՀ դեսպանություն/ ԵՄ-ում ՀՀ առաքելություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031