«Մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրական մոդելից։ Մեր ինքնությունը մեր պետությունն է։ Իրական Հայաստանի գաղափարը հենց մեր ինքնությանը վերաբերվող հարցի պատասխանն է»,- խորհրդարանում, կառավարության հետ հարցուպատասխանի նիստի ժամանակ
հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հայրենասիրության այն մոդելը, որով ապրել ենք, մեզ համար ԽՍՀՄ-ը և Իոսիֆ Ստալինն են ստեղծել, իսկ այժմ մենք վերադառնում ենք մեր ինքնությանը։
«Հայ ժողովուրդը․․․ գիտեմ, դժվար է ընկալվելու․ գիտակցված զոհողության մենք գնացել ենք 2021 թվականին և դրա համար ձեռք ենք բերել պետություն և անկախություն։ Դրանից առաջ էդ բոլոր զոհողությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառափնարան և զոհել են իրենց շահերին։ Առաջին անգամ մենք զոհողության ենք գնացել մեր շահերի համար, մեր պետության համար, մեր ինքնության համար, մեր ապագայի համար։ Եվ էս ա նեռվայնացնում բոլորին, որովհետև բոլորին նեռվայնացնում ա՝ դուք ո՞վ եք, որ որոշեք․․․ Մենք պետությունն ենք, մենք ՀՀ-ն ենք, և մենք որոշել ենք։ Ինչո՞ւ ենք որոշել, որովհետև ի տարբերություն ոմանց, ունեցել ենք մեր ժողովրդի տված լեգիտիմությունը։ Մենք քվեատուփեր լցնելով չի, որ հասել ենք իշխանության, ոչ էլ սրա-նրա դաբռոյով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտարարեց՝ 2018 թվականի հեղափոխությունը տեղի է ունեցել ի հեճուկս բոլորի․ «Բոլորին ձեռք էր տալիս՝ ՀՀ-ն ունենալ հորթի կարգավիճակում, որի վզից պարանը գցած՝ որտեղ ուզում՝ տանում են»։
Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ 2018-ի հեղափոխության օրերին ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները իրեն հրավիրել են հանդիպման և ասել, որ պատրաստ են միջնորդ լինել հեղափոխականների և իշխանության միջև, ինքն էլ պատասխանել է, որ իշխանությունը ՀՀ-ում ժողովրդինն է․ «Գնացեք՝ կպեք ձեր գործերին»։
Կարդացեք նաև
Հիմա էլ պնդում է՝ խաղաղությանը երաշխավոր կա՝ դա ՀՀ քաղաքացին է․ «Ինքն իր երաշխավորությունն արել է ու էլի կանի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































