Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հնդկաստանում բուժումն ավարտած Արցախյան պատերազմի մասնակից Արտաշես Ամիրյանին

Մարտ 25,2026 17:12 Share

Մարտի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախյան առաջին պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած Արտաշես Ամիրյանին, որը Նորին Սրբության հոգածությամբ մեկնել էր Հնդկաստան՝ ստանալու անհրաժեշտ բուժումն ու պրոթեզավորումը։

Հանդիպմանն Արտաշես Ամիրյանն իր երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ցուցաբերած աջակցության համար՝ տեղեկացնելով բուժման արդյունավետ ընթացքի և Հնդկաստանում խնամատար կեցության մասին։

Այնուհետև Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց Արտաշես Ամիրյանին՝ գոհունակությամբ արձանագրելով, որ բուժական այս խնամքով կբարելավվի վերջինիս կենսագործունեությունը։ Իր խոսքում Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակելու է անհրաժեշտ աջակցություն և մշտական հոգածություն ցուցաբերել հանուն հայրենիքի պայքարում իրենց առողջությունը նվիրաբերած հայորդիներին՝ զորակցելով նրանց և նրանց ընտանիքներին։

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031