Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորվել է Հունաստանի հետ բարձր տեխնոլոգիաների և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Մարտ 25,2026 17:26 Share

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի Անկախության օրվա առթիվ ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։

Ողջունելով նրան՝ նախագահն՝ ի դեմս դեսպանի, շնորհավորել է Հունաստանի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ՝ ընդգծելով, որ երկու երկրների հարաբերությունները առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։ Նա նշել է, որ երկու ժողովուրդների միջև ձևավորված կապերը ունեն դարավոր պատմություն և հիմնված են փոխադարձ վստահության, համակրանքի ու դժվարին պահերին միմյանց աջակցելու պատրաստակամության վրա։

Իր խոսքում դեսպան Սոֆիանոպուլոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստանի հետ հարաբերությունները Հունաստանի համար ոչ միայն պատմական ժառանգություն են, այլև ժամանակակից համագործակցության կարևոր ուղղություն։ Նա ընդգծել է, որ վերջին տարիներին երկկողմ կապերը նկատելիորեն ակտիվացել են՝ ընդգրկելով նոր ոլորտներ և ստեղծելով համագործակցության նոր հնարավորություններ։

Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանալից անդրադարձել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին՝ առանձնացնելով մի շարք առաջնահերթ ոլորտներ։ Մասնավորապես, քննարկվել են քաղաքական երկխոսության խորացման, տնտեսական կապերի ընդլայնման, ներդրումային ծրագրերի խթանման, ինչպես նաև մշակութային և կրթական փոխանակումների ակտիվացման հարցեր։ Կարևորվել է նաև բարձր տեխնոլոգիաների և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը՝ հաշվի առնելով առկա ներուժը և փոխադարձ հետաքրքրությունը։

Կողմերը հատուկ շեշտադրել են, որ երկու երկրների միջև համագործակցությունը զարգանում է կայուն և հետևողական կերպով՝ անկախ արտաքին հանգամանքներից։ Ընդգծվել է, որ այդ առաջընթացի հիմքում ընկած է ոչ միայն պետական մակարդակի փոխգործակցությունը, այլև ժողովուրդների միջև ձևավորված ամուր բարեկամությունն ու փոխադարձ շահերի համադրումը, որոնք լրացուցիչ խթան են հանդիսանում նոր նախաձեռնությունների կյանքի կոչման համար։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ Կողմերը քննարկել են առկա մարտահրավերները և կարծիքներ փոխանակել դրանց արդյունավետ դիմակայելու հնարավոր ուղիների վերաբերյալ՝ կարևորելով համագործակցային մոտեցումների դերը։ Նշվել է, որ այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունեն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, երկարաժամկետ կայունության ապահովումը և ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում կանխատեսելի և անվտանգ միջավայրի ձևավորմանը։

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031