Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մեր անվտանգային ծրագրերով, մեր դիվանագիտական մոտեցմամբ և ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ Արեւի տակ»

Մարտ 25,2026 19:15 Share

«Մենք գտնվում ենք մի վայրում, որից 5 կմ հեռավորության վրա Հայաստանի սուվերեն տարածքում գտնվում են օտարերկրյա զինված ուժեր։ Հայաստանի անվտանգության երաշխավորությունը կարևոր արմատական նշանակություն ունի երկարաժամկետ անվտանգության և խաղաղության համար։

Եվ Ջերմուկը դրա վառ օրինակն է»,- ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Ջերմուկում Սամվել Կարապետյանի կուսակցության նախաձեռնած «Ուժեղ խաղաղություն» միջազգային համաժողովում։

«Բոլորը գիտեն, թե ինչպես խոսել, ինչ խոսել անվտանգությունից։ Բայց խոսելը դեռ բավարար չէ։ Մարդը, այդ ուժը, ով ներկայացնում է անվտանգության տեսլական, պետք է հնարավորություն ունենա իր տեսլականը իրագործել հողի վրա։ Դրա համար պետք են կապեր և բանակցային հմտություններ։ Բանակցային հմտությունների բացակայությունը արմատական տարբերություն է տալիս յուրաքանչյուր ազգի անվտանգային խնդիրների լուծման համար, ինչին մենք առերեսվել ենք մեր վերջին ութ տարվա պատմության ընթացքում, ինչը մենք տեսնում ենք այսօր այստեղ, մեզանից 5 կմ հեռավորության վրա։

Միջազգային անվտանգության համակարգը խորը վերափոխումների է ենթարկվում աշխարհում։ Հին աշխարհը, երկրորդ համաշխարհայինից եկած աշխարհը, այլևս չկա։ Նոր համակարգերը դեռ չեն ձևավորվել։ Իսկ այն ինստիտուտները, որոնք կոչված էին ազգերի, պետությունների մեջ շփման արդարություն ապահովել, այսօր կաղում են, կորցրել են իրենց հեղինակությունը։

Այս ժամանակաշրջանում շատ կարևոր է ունենալ և պաշտպանական պոտենցիալ, և դիվանագիտական պոտենցիալ, որպեսզի հնարավորություն ունենանք դիմակայել և տեղ ունենալ արևի տակ։ Մոտակա տասը տարին է որոշելու, թե որ երկիրը, որ ազգը տեղ կունենա արևի տակ։

Ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք մեր անվտանգային ծրագրերով, մեր դիվանագիտական մոտեցմամբ և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031