Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստեղ ուրիշ ենթատեքստ կա, ինչ-որ պաշտոնական ներկայացուցիչների հետ են հանդիպում ուզում, որը մեր համար հասկանալի չէ»․ Թորոսյանը՝ Արցախի իշխանությունների հետ հանդիպման մասին

Մարտ 25,2026 19:07 Share

«Կառավարության վաղվա նիստում կընդունենք որոշում՝ երևանամերձ բնակավայրերում սերտիֆիկատների իրացման գնի փոփոխության վերաբերյալ»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով արցախցիների բնակապահովման ծրագրում կատարվող փոփոխություններին։ Կառավարության որոշմամբ երևանամերձ համայնքներում բնակարան գնելու համար մեկ անձի հաշվարկով կհատկացվի 4 մլն դրամ՝ նախկին 3 մլն-ի փոխարեն։

«Այսօրվա դրությամբ մենք ունենք տրամադրված 5217 սերտիֆիկատ և 2336 իրացված սերտիֆիկատ։ Այսինքն՝ 2336 ընտանիք արդեն ձեռք է բերել բնակարան, մնացածը ձեռքբերման փուլում են։ Եվ այս թվերն աճում են օրական կտրվածքով, ամենօրյա գործընթաց է»,- նշեց նա։

Արսեն Թորոսյանը մանրամասներ ներկայացրեց նաև արցախցիների համար իրականացվող ինքնազբաղվածության նոր ծրագրի վերաբերյալ, ասաց, որ երեկվա դրությամբ արդեն ստացվել է 76 հայտ։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով արցախցիների այն բողոքներին, որ կառավարության անդամները միայն մեկ խումբ արցախցիների հետ են հանդիպում, մյուսների հետ խուսափում են հանդիպել, Արսեն Թորոսյանն ասաց․ «Եթե մեր որոշ հայրենակիցներ կարծում են, որ անձամբ իրենց հետ պետք է հանդիպենք, մենք նաև դրան ենք պատրաստ։ Եղել են հրապարակային հայտարարություններ, որ իրենք ուզում են հանդիպել մեզ, ասել ենք՝ դրա համար կա ընթացակարգ, խնդրեմ, եկեք հանդիպեք։ Բայց ստեղ ուրիշ ենթատեքստ կա, որ ինչ-որ պաշտոնական ներկայացուցիչների հետ են հանդիպում ուզում, որը մեր համար հասկանալի չէ, թե ինչ է նշանակում պաշտոնական ներկայացուցիչ։ Մեր բոլոր հայրենակիցները մեզ համար հավասար են, և բոլորի խնդիրները շատ կարևոր են»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031