Լրահոս
Օրվա լրահոսը

Որո՞նք են Սամվել Կարապետյանի կուսակցության առաջարկած «Ուժեղ խաղաղություն» անվտանգային ծրագրի հիմնական կետերը

Մարտ 25,2026 19:55 Share

Ջերմուկում ելույթ ունենալով Սամվել Կարապետյանի կուսակցության նախաձեռնած «Ուժեղ խաղաղություն» միջազգային համաժողովում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ասաց.

«Անվտանգությունը մեր ազգի համար մշտապես եղել է առաջնահերթություն։ Իսկ այսօր խարխլված է։ Օրեր առաջ մեր թիմը հանդես է եկել «Ուժեղ խաղաղություն․ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիր» առաջարկով։ Այս ծրագիրն իր մեջ ներառում է հետևյալ կետերը։

Ուժեղ դիվանագիտություն, որը Հայաստանին կբերի երկարաժամկետ խաղաղություն։

Բանակի վերափոխում, ուժեղ բանակ։ Բանակում պաշտպանական համակարգերի ավտոմատիզացիա։

Պաշտպանված երկինք։ Մեր երկիրը, մեր պետությունը տեսել է մարտահրավերներ։ Տեսել է, որ այսօր, այս դարաշրջանում երկնքի պաշտպանվածությունը արմատական նշանակություն ունի թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական երկարաժամկետ ապահովության համար։ Եվ այստեղ մենք ներգրավել ենք աշխարհի լավագույն մասնագետներին։

Խելացի սահմաններ։ Հայաստանում այսօր շատերը խոսում են խելացի տարբեր բաների մասին, երբեմն՝ խելացի անասնագոմերի մասին։ Բայց մոռանում են, որ մեր սահմանները մեծ մասամբ 20-րդ դարի կեսերի սահմաններ են հիշեցնում։ Մի քանի նկարներին չխաբվենք։ Իրականությունն այնպիսին է, որ հայ զինվորը, տասնյակ հազարավոր հայ զինվորներ այսօր սահմաններին են, պոստերում պահում են մեր երկրի անդորրը։ Եվ որևէ տեխնիկական փոփոխություն նրանց կյանքում չկա։ Զինվորն է դիմակայում առաջին անվտանգային մարտահրավերներին։ Մեր առաջարկն է՝ փոխարինել դա տեխնիկական միջոցներով, քանի որ առաջին գիծը տեխնիկան, տեխնիկական միջոցները պետք է լինեն և ոչ թե մեր զինվորները։

Այդտեղ մենք ունենք թիմակիցներ, հյուրեր, որոնք ունեն համապարփակ առաջարկ Հայաստանի անվտանգային, խելացի սահմանի կոնցեպցիան մշակելու։

Արժանապատիվ զինծառայություն։ Տեղական ռազմարդյունաբերության զարգացում։ Տարբեր ժամանակաշրջաններում մենք տեսել ենք, որ ռազմական արդյունաբերությունը արմատական տեղ գրավեց մեր երկրի անվտանգությունը ապահովելու համար, այսինքն՝ դրա բացակայությունը։

Կարևոր և նշանակալի է, որ Հայաստանը, որպես համեմատական մեծ ռազմական մասնաբաժին ունեցող երկիր, կարող է իրեն թույլ տալ ունենալ սեփական ռազմական արդյունաբերություն։ Ուղղակի պետք է մոտեցումների տարբերություն»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031