Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանին կմիանա ևս մեկ ազդեցիկ գյումրեցի

Մարտ 25,2026 20:40 Share

Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը, որը տևական ժամանակ է՝ դուրս է քաղաքական կյանքից և չի զբաղվում քաղաքականությամբ, կմիանա Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրին։

Նշենք, որ նա երկար տարիներ գլխավորել է Գագիկ Ծառուկյանի հիմնած ԲՀԿ կուսակցության Շիրակի մարզային ու քաղաքային խորհրդի աշխատանքները, ԲՀԿ անդամ է, 6 անգամ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել, որից 4-ը՝ ԲՀԿ-ի մանդատով։

Վարդևան Գրիգորյանը հաստատեց մեր այս տեղեկությունը՝ խոստանալով առաջիկայում հանդես գալ հայտարարությամբ։

Նշենք, որ Վարդևան Գրիգորյանը ոչ միայն մեծ շրջապատ ունի, այլև ընտրական գործընթաց կազմակերպելու մեծ փորձ ունի։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին միացել է նաև Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Գյումրու ԲՀԿ կառույցի նախկին պատասխանատու Մարտուն Գրիգորյանը, որը ևս մեծ ու կայուն ընտրազանգված ունի Գյումրիում։

Թե ի՞նչ դիրքորոշում ունի Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը ևս ԲՀԿ-ի մանդատով երկու անգամ ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, դեռ հայտնի չէ․ նա անդրադարձ չի կատարել այս թեմային։

Հայտնի չէ նաև Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի դիրքորոշումը, որը նույնպես նախկին ԲՀԿ-ական է․ եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ և Գյումրու քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին մտերիմ, ջերմ հարաբերությունների մեջ է գտնվել Գագիկ Ծառուկյանի հետ։

Գործարար քաղաքապետ Սամվել Բալասանյանն այս պահին թեև ԱՄՆ-ում է, նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնված «Սև Բերդ» ամրոցի շրջակա հողատարածքների թեմայով, այդուհանդերձ նրա շրջապատը Գյումրիում է։

Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանը Շիրակի ազդեցիկ դեմքերին նորից իր կողմը գրավելով՝ հավակնում է դառնալ առաջատար ուժն այս մարզում։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Ապարի ազդեցիկը ո՞րն էր։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031