Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողուհուն կյանքից զրկելու համար կալանավորվածը փաստաբան Արամ Թումանյանն է, որն իր կնոջ հետ նրան 3-րդ հարկի պատուհանից ցած էր նետել ու տարածում էին տեղեկություններ, թե նա է իր կյանքին վերջ տվել. shamshyan.com

Մարտ 25,2026 23:23 Share

Այսօր՝ մարտի 25-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել, որ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քնչական բաժնի քննիչների կողմից իրականացված հսկայածավալ, պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ բացահայտվել է Երևանում 20-ամյա աղջկա սպանությունը, մինչդեռ առաջին իսկ օրվանից մահացածի հարազատները ու դեպքի վայրում ապրող բնակիչները տեղեկություններ էին տարածել, թե տեղի ունեցածը ինքնասպանություն է ու եթե Արաբկիրի քննիչները գործի նկատմամբ չցուցաբերեին պրոֆեսիոնալիզմ, ամեն մի վարկածի ուղղությամբ չաշխատեին գուցե այդպես էլ այս առեղծվածային սպանությունը մնար իբրև ինքնասպանություն։

Սա այն բացահայտված գործերից է, որի մասին անգամ կարելի է փաստավավերագրական ֆիլմ նկարել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս սպանությունը կատարելու կասկածանքով դատարանի որոշմամբ կալանավորվել է ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Արամ Թումանյանը, իսկ նրա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031