Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն օրը, երբ ոչ մեկը քոմենթներում չի պիտակավորի արցախցուն, այլ բոլորը կհասկանան, որ Արցախը թիկունք ու դարպաս էր պահում, նա չի կարողանա այլեւս թշնամացնել մարդկանց». «Հրապարակ»

Մարտ 26,2026 10:44 Share

Նիկոլ Փաշինյանը մատ թափ տվեց եւ «փախածներ» անվանեց տեղահանված արցախցիներին, բայց ինչպե՞ս է նա վարվում այն արցախցիների հետ, ովքեր մինչեւ վերջ մնացին Արցախում՝ չփախան: Նրանք կա՛մ մահացան Արցախում, կա՛մ Բաքվի բանտերում են, կա՛մ՝ Հայաստանի: Նրանցից մեկն Ադրբեջանի օգտին լրտեսության համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Գալստյանն է: Արցախի հայաթափումից հետո նա կնոջ՝ Մարգարիտա Շահնազարյանի հետ մնացել էր Ստեփանակերտում, քանի որ, ինչպես Մարգարիտան է ասում՝ չեն պատկերացրել իրենց կյանքն առանց Արցախի:

Նրան դատապարտել են մեկ կեղծ ինքնախոստովանության հիմքով, որը քննիչները ստացել են՝ սպառնալով, որ «կփակեն» կնոջը:

Ինչո՞ւ են Փաշինյանը, նրա թիմակիցները, նրանց սպասարկող լրատվամիջոցները շարունակ թիրախավորում արցախցիներին, ո՞րն է պատճառը, դա անձնակա՞ն վերաբերմունք է, գուցե անզո՞ւսպ է ուղղակի, թե՞ այլ պատճառ կա․ «Հրապարակի» հարցին Սարգիս Գալստյանի կինը պատասխանում է. «Նա ասում է այն, ինչ ուզում է լսել հասարակությունը: Հենց մի արցախցի է երեւում համացանցում, միանգամից տակը գրում են՝ անաղուհաց, կյարաբախցի, գնացեք ձեր երկիրը, ափսոս մեր տղերքը, որ ձեր համար զոհվել են, եւ այսպես շարունակ: Այն օրը, երբ ոչ մեկը քոմենթներում չի պիտակավորի արցախցուն, այլ բոլորը կհասկանան, որ Արցախը թիկունք ու դարպաս էր պահում, նա չի կարողանա այլեւս թշնամացնել մարդկանց, որովհետեւ չի լինի դրա համար պարարտ հող»:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031