Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ-ն ԱՄՆ փոխնախագահին 1685թ. Վենետիկյան հազվագյուտ Ավետարան է նվիրե՞լ. «168 ժամ»

Մարտ 26,2026 11:09 Share

Արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությունն օրերս էլեկտրոնային գնումների համակարգում հանրայնացրեց մի պայմանագիր, որից տեղեկանում ենք՝ ԱՄՆ փոխնախագահի՝ ՀՀ այցի շրջանակներում գնվել է 1685 թվականին Վենետիկում տպագրված Ավետարան (17-րդ դարի տպագրության հազվագյուտ բացառիկ նմուշ)։

«Հրատարակությունը բաղկացած է 450 երկսյուն էջից։ Տպագրված է հին հայկական տառատեսակով (գրաբար) և ունի փորագրազարդ տիտղոսաթերթ։ Այն ներառում է չորս Ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի թղթերը։ Ձևավորումը բնորոշ է վենետիկյան հայկական տպագրության գեղարվեստական բարձր մակարդակին։

Արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությունը գնումը կատարել է «Մարիամ Հունանյան» ԱՁ-ից՝ 2 միլիոն 926.000 դրամով։

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031