«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Արաքս Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկ Ազգային ժողովում գռեհկաբանության շքերթ էր, երկրի ամենաբարձր ամբիոնից հնչում են վիրավորանքներ, տգեղ բառապաշար, ոչ առաջին անգամ, իհարկե, բայց հանրային իշխանության ներկայացուցիչների այս խոսույթը խայտառակություն է, ոչ միայն էթիկայի ու վարքագծի կանոնների խախտում, այլև այս խոսելաոճի նորմալացում հանրության շրջանում։ Հետո զարմանում ենք դպրոցում, բանակում ու այլուր այս երևույթի տարածվածությունից, պայքար ենք տանում դրանց դեմ, փորձում կանխել բուլինգ, վատ վերաբերմունք, նվաստացում հասարակական այլ հարաբերություններում, բայց դրանք հենց այս խայտառակության հետևանքներն են։
Երեկ տարեց պատգամավորի նկատմամբ ԱԺ նախագահի ու փոխնախագահի բառապաշարն ի՞նչ էր, եթե ոչ բուլինգ, նվաստացում, վիրավորանք, ուժի ցուցադրություն։ Անընդունելի ու դատապարտելի է այս խոսելաձևը, վարքագիծը։ Իհարկե, էթիկայի հանձնաժողով չի ձևավորվի, գործընկերները կծափահարեն այս խոսույթին, հատուկենտ քննադատությանն էլ քամահրանքով կվերաբերվեն «ժողովրդավար» իշխանությունները։
Բայց նաև ուզում եմ լրատվամիջոցների դերի մասին նշել, մերժել է պետք նման խոսույթի տիրաժավորումը, ինչով կկանխվի սրա տարածումը, նորմալացումը։
Կարդացեք նաև
Փոխարենը, 6-7 ժամանոց նիստերից կտրում ու վերնագրերում տարածում են հենց այս կտորները, շատ ավելի կարևոր հարցեր ու քննարկումներ դուրս են մնում հանրության տեղեկատվական դաշտից, սրան պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնել։


















































