Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԷՑ-ը դարձել է ՔՊ նախընտրական շտաբ»․ Գառնիկ Դանիելյան

Մարտ 26,2026 12:51 Share

«ՀԷՑ-ը դարձել է ՔՊ նախընտրական շտաբ»,- խորհրդարանում իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Հիշեցնենք, խորհրդարանում քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում Եփրեմ Կարապետյանի թեկնածությունը։

Հարցի քննարկման ժամանակ իր ելույթում Գառնիկ Դանիելյանն իշխող ուժին մեղադրեց երեսպաշտության մեջ։

ՀԷՑ-ի մասով Գառնիկ Դանիելյանի հայտարարությանը դահլիճից արձագանք լսվեց, որ ընդդիմադիր պատգամավորը ստում է։

«Սուտ չի, դուք եք սուտ խոսում»,- հակադարձեց Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով․ «Ձեր յուրայիններին դրել եք ՀԷՑ-ում կառավարիչներ, աշխատողներին ասում եք, եթե ՔՊ-ի համար չաշխատեք, դուրս եք գալու էդտեղից»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաբկեն Թունյանը հակադարձեց Գառնիկ Դանիելյանին՝ ասելով, որ իր քաղաքական ուժի ղեկավարի 200 միլիոն դոլարը, որը որ պետությունը նրանից պահանջում է հակակոռուպցիոն դատարանում, չի նկատում, կոռուպցիայից է խոսում։ Խոսում է ՊԵԿ-ում կոռուպցիայի մասին, բայց չի նկատում, որ նախկին ՊԵԿ ղեկավարները դոլարային միլիոնատերեր էին։ Նա հայտարարեց՝ ընդդիմադիր լինելը ինդուլգենցիա չէ՝ կոռուպցիայի մեջ թաթախվելու համար։

Բաբկեն Թունյանը հիշեցրեց՝ «Հայաստան» խմբակցությունն առաջին նիստի օրը դահլիճ էր եկել Սյունիքի համայնքապետերի նկարներով, իսկ ժամանակի ընթացքում արդեն նրանց յուրաքանչյուրին սկսեցին թիրախավորել, վերջինն էլ Առուշ Առուշանյանն էր, որ ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ, Գորիսում մասնակցում էր հանդիպմանը, իբրեւ համայնքի ղեկավար։

Առհասարակ, այս հարցը նույնպես դարձավ ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների միմյանց պիտակավորելու առիթ։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031