«Եթե 2020-ին զոհել են, որ ունենան, իրենց ասելով, անկախ Հայաստան, ուրեմն հաջորդ ընտրություններից հետո, եթե ՔՊ-ն վերարտադրվեց, էլի զոհելու են, որ 29.000 քկմ-ից գոնե 10.000-ը պահեն: Վերջում կգա Երեւանը ու իր նստավայրը պահելու համար ասեն՝ էլի զոհենք, բայց ոչ իրենց ու իրենց երեխեքին, էլի մեր սովորական հայորդիներն են զոհվելու»,-այսօր առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, որը Բագրատ սրբազանի գործով մեղադրյալ է:
Անդրադառնալով Փաշինյանի սպառնալիքներին, որ եթե իրենք առաջիկա ընտրություններին չընտրվեն, սեպտեմբերին էլի պատերազմ է լինելու, Ռոստոմյանը շարունակեց. «Եթե մինչեւ հիմա ասում էր, որ 2020-ի սեպտեմբերի 27-ի պատերազմի սկսվելուց երկու օր առաջ է դրա մասին իմացել, էս ո՞նց է, որ երեք ամիս առաջով հստակ գիտի այդ պատերազմի մասին: Մի քանի տարբերակ կա՝ պայմանավորվում է թշնամական պետության ղեկավարի հետ, որ չընտրվի՝ պատերազմ հրահրի: Նույնիսկ ընտրվի էլ, էլի պատերազմ է լինելու, որեւէ երաշխիք չի տալիս, որ ընտրվելուց հետո պատերազմ չի լինելու»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































