ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի գլխավորությամբ կայացել է մոնիթորինգային այցով Հայաստանում գտնվող՝ Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի հետ ամփոփիչ հանդիպումը։
Հանդիպման ընթացքում ամփոփվել են Հայաստան կատարած այցի արդյունքները։ Մոնիթորինգային խումբն անդրադարձ է կատարել պետության կողմից երկրում գենդերային հավասարության երաշխավորման, կանանց և աղջիկների նկատմամբ բռնության և խտրականության բոլոր դրսևորումների դեմ պայքարի շրջանակում կատարված աշխատանքներին՝ ողջունելով մի շարք ուղղություններով գրանցված առաջընթացն ու բարեփոխումները։
✅ Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում վերջին տարիներին կատարված աշխատանքները՝ շեշտադրելով գենդերային, զբաղվածության և ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարությունների փոխկապակցվածությունը գենդերային հավասարության, խնամքի տնտեսության ինստիտուտի կայացման, ինչպես նաև ընտանիքում և երեխայի խնամքի հարցերում կնոջ բեռի նվազեցման շրջանակում։
Անդրադարձ է կատարվել նաև երեխաների իրավունքների պաշտպանության նոր համակարգի ներդրմանը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում վերջին տարիներին տեղի ունեցող բարեփոխումներին և միջազգային գործիքակազմերի կիրառմանը։
Կարդացեք նաև
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն


















































