Այսօր հերթական միջադեպն է տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։ Խորհրդարանի դիմաց ակցիա անող՝ անհետ կորած զինծառայողների հարազատներին է մոտեցել Սիմոնյանը։
Միքայել Մարգարյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերից պարզ է դառնում, որ Ալեն Սիմոնյանի հետ վեճը սկսվում է այն բանից հետո, երբ խորհրդարանի նախագահը հրաժարվում է խոսել Մարգարյանի հետ.
«Բարև ձեզ, զրուցե՞նք»: – «Ես քո հետ զրուցելու ընդհանրապես չունեմ, դու դրան արժանի չես»: – «Իսկ քո հե՞տ, իսկ քո հե՞տ, որ հիմա սենց եք անում էս ժողովրդին, ինչի՞ն արժանի չեմ … վախո՞ւմ ես, խոսա, ինձնից, անձամբ ինձնից ընենց ես վախում, արա, էլ ասելու չի: Արա, գիշերը դու չես քնելու կամ քնելու ես, բերդերում ես քնելու, արա»: – «Արան պապադ ա»: – «Արան դու ես … ձեռնե՛րդ, ձեռնե՛րդ, ձեռնե՛րդ հլը, ձեռնե՛րդ հլը, ասում եմ: Թռի, արա, այ թռած: Արցախցին ա՞ թռած, թե՞ դուք, արա: Իյա, քֆուր ա տալի, արա»: – «Բա դո՞ւ ինչ ես անում»: – «Ե՞ս՝ վրադիր, տաս անգամ ավել կքրֆեմ, արա … »:
Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում քաղաքացին հայհոյել է Ալեն Սիմոնյանին։ Վերջինս էլ ի պատասխան քաղաքացուն է հայհոյել, ապա հրահանգել է բերման ենթարկել նրան։
Կարդացեք նաև
Միջադեպից հետո բերման են ենթարկվել ակտիվիստ Միքայել Մարգարյանը և «Համահայկական ճակատ»-ի նախագահ Արսեն Վարդանյանը:
Ալեն Սիմոնյանն ավելի ուշ փորձեց հերքել, թե հայհոյանք է հնչեցրել, պնդելով, թե «արա»-ից բացի այլ բան չի ասել. «Մոտեցա, զրուցեցինք, իրենք իրենց խնդիրները հայտնեցին: Երբ արդեն հեռանում էի, ինձ ընդառաջ էր գալիս ինձ քաջ հայտնի Միկա անունով ոմն անձնավորություն, ով համացանցում բազմաթիվ տեսանյութեր է անում, այդ թվում՝ երեխայիս դպրոցի մոտ, երբ գնացել էի հանդեսին: Ես որևէ ցանկություն չունեի իր հետ առնչվել և առաջարկեցի իրեն հնարավորինս հեռու մնալ ինձնից՝ միգուցե մի քիչ կոպիտ: Բայց այդ կոպտությունը որևէ սեռական բնույթի հայհոյանք իր մեջ չի պարունակել. «արա» բառից բացի որևէ այլ բան չի եղել: Երբ նա սկսեց չենթարկվել անվտանգության աշխատակիցներին, անընդհատ մոտ գալ ու սադրել, հենց ինքը սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրեց իմ հասցեին, ինչը երևում է տեսանյութում: Այդ ընթացքում ևս մեկ անձնավորություն մոտեցավ, ով, ինչպես հետո պարզվեց, ինչ-որ կուսակցության ղեկավար է: Նա եկել էր իր ընկերոջ «բարի համբավը» պաշտպանելու և սկսեց թռնել իմ ուղղությամբ, որին ոստիկանները հեռացրեցին: Դրանից հետո նորից հանդիպեցի անհայտ կորածների հարազատներին, զրույց ունեցանք իրենց խնդրի հետ կապված և պայմանավորվեցինք, որ ես կճշտեմ ու կփոխանցեմ իրենց: Իրավիճակը լարված էր, որովհետև այդ սադրանքն ու խուլիգանությունն արդեն նյարդ էր մտցրել հավաքված ժողովրդի մեջ»:
Մինչդեռ միջադեպից անմիջապես հետո անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանն «Ազատությանը» պատմել էր. «Ես Ալենին եմ կանգնեցնում, ասում եմ՝ «ի՞նչ էլավ, էս ի՞նչ խիպիշ սարքեցիք, էս ի՞նչ դառավ ստե», բա՝ «ընձի քֆուր ա տալի», ասում եմ՝ «ո՞նց, քֆուր ա տալի», ու ինքն էլ ընձի արդեն իմ էրեսին նայելով ասում ա՝ «ով որ ընձի քրֆում ա, ես էլ իրան», ինքն էլ ա քֆուր տալի` իմ ներկայությամբ արդեն, Ալենը իմ ներկայությամբ հայհոյում ա Միկային, ես էլ ասում եմ՝ «ով կարա իմ ընգերոջը քֆուր տա ու ատչյոտ չտա, ես էլ իրան»:



















































Երբ ժամանակին Վանո Սիրադեղյանն ասում էր “հիմա գյադաների ժամանակն է”, փաստորեն այդ գնահատականը արդիական է մինչև օրս։ Այսօր նույնիսկ երկրի թիվ 2 պաշտոն ունեցողի խոսույթից հասկանում ես, որ դիմացդ պարզապես կանգնած է Վանոյի բնութագրած կերարը։