Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են համայնքային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը

Մարտ 26,2026 19:35 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են համայնքային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ֆիսկալ ապակենտրոնացման հետ կապված հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, վարչության անդամները, Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի (SALAR) դուստր կազմակերպության (SALAR international) գործադիր տնօրեն Ռայան Նոքսը, SALAR international դուստր կազմակերպության փորձագետ և ծրագրերի ղեկավար Էլթոն Սթաֆան:

Վերջիններս աջակցություն են ցուցաբերում Հայաստանում ապակենտրոնացման բարեփոխման շրջանակում ֆինանսական քաղաքականության մշակման հարցում:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ֆիսկալ ապակենտրոնացման օրակարգը Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայով ստորագրված պարտավորությունների մաս է, և SALAR international կազմակերպության կողմից իրականացվել են վերլուծություններ Հայաստանում ընդհանուր ֆիսկալ ապակենտրոնացման վերաբերյալ և ներկայացնում են որոշակի առաջարկություններ:

SALAR international դուստր կազմակերպության փորձագետ և ծրագրերի ղեկավար Էլթոն Սթաֆան ներկայացրել է համայնքային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ֆիսկալ ապակենտրոնացման գործիքների մշակմանն ուղղված ճանապարհային քարտեզը:
Նախ` անդրադարձ է կատարվել առկա մարտահրավերներին, գործիքակազմին, տեղական զարգացման խթաններին և այլն:

Այնուհետև մանրամասներ են ներկայացվել բարեփոխումների գործընթացի վերաբերյալ, ըստ որի առաջարկվում է աստիճանական ֆիսկալ ապակենտրոնացում, տեղական մակարդակում հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավում և այլն:

Մտքեր են փոխանակվել տեղական հարկերի և ոլորտային ֆինանսավորման գործիքների համակցված կիրառման, համայնքային արդյունավետ ծառայությունների տրամադրմանն ուղղված քայլերի վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ երկրի ընդհանուր զարգացման համար հզոր համայնքներն առանցքային նշանակություն ունեն և նշել, որ վարչատարածքային բարեփոխումները ստեղծել են ուժեղ համայնքներ, իսկ առաջարկվող բարեփոխումները կապահովեն անհրաժեշտ գործիքներ որակյալ ծառայությունների մատուցման համար:

Այս առումով, վարչապետը կարևորել է ներկայացված առաջարկություններն ու դրանց իրականացման ուղղությամբ հետագա քայլերը:

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031