Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ռուսերեն լեզվով շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի կառավարությանը և ժողովրդին աջակցության համար։
«Նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձները և ռուս ժողովրդի աջակցությունը մեզ ոգեշնչում են այս պատերազմում։ Իրանի ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի կառավարությանը և ժողովրդին», – գրել է նախագահ Փեզեշքիանը։


















































