Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդևան Գրիգորյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը

Մարտ 26,2026 23:03 Share

ՀՀ վաստակավոր մանկավարժ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդևան Գրիգորյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը։

Սիրելի՛ հայրենակիցներ, լինելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծման ակունքներում, երկար տարիներ համակարգելով կուսակցության Շիրակի մարզային և Գյումրու քաղաքային խորհուրդների աշխատանքները, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմում մի քանի անգամ ընտրվելով Ազգային ժողովի պատգամավոր՝ իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրին, քանզի համոզված եմ, որ միայն միասնությամբ, հանրային համերաշխությամբ ու համատեղ աշխատանքով է հնարավոր լուծել մեր երկրի առջև ծառացած խնդիրները։

Որպես Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր՝ տեսել եմ, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանը յուրահատուկ վերաբերմունք ցուցաբերում ուսանող երիտասարդությանը, մարզաշխարհին և բոլոր բնագավառներին (կրթություն, գիտություն, արվեստ, հոգևոր կյանք)։ Պարոն Ծառուկյանի ուշադրությունից դուրս չեն մնացել նաև Գյումրի քաղաքի խնդիրները, որոնցից մի մասը լուծում է ստացել իր անմիջական հովանավորությամբ ու աջակցությամբ։

Տարբեր սերունդների իմ բոլոր նախկին ուսանողներին ու այսօրվա ուսանող երիտասարդությանը կոչ եմ անում մասնակից դառնալ այս ծրագրի քննարկմանն ու ուժեղացմանը, քանզի սա բացառիկ հարթակ է յուրաքանչյուրի ձայնը լսելի դարձնելու համար։

Մենք իրավունք չունենք անտարբեր լինել մեր երկրի ճակատագրի նկատմամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031