Հայաստանի կառավարության առաջարկով վերացվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք օգտագործելու գործող կարգը, ըստ որի մինչ այս պարտադրվում էր հատկապես պետական կառույցներին ծանուցումները տպագրել տպագիր մամուլում, այդպիսով թեկուզ նվազ, բայց որոշակի եկամուտ ապահովելով տպագիր մամուլի համար:` Տպագիր մամուլում ծանուցում տպելը թանկ է, ու տպագիր մամուլն էլ առաջվա պես իրազեկման գործառույթը չի կատարում, ինչու ավելորդ ծախսեր անել` այսպես հիմնավորեցին օրենքի հեղինակները:
Հասկանալի բացատրեմ, թե ինչ է անում իշխանությունն այսպիսի օրենք ընդունելով, եկամտի աղբյուրից զրկելով` իսպառ ոչնչացնում է հատկապես հավասարակշիռ, այս կամ այն քաղաքական ուժի թեւի տակ չծվարած թերթերին: Ինչու ենք այսպես կարծում, որովհետեւ այս կամ այն քաղաքական ուժի հոմանի լրատվամիջոցները, միեւնույն է, շարունակելու են գործել տվյալ քաղաքական ուժի ֆինանսներով, իսկ անկախ եւ հավասարակշիռ թերթերը, ինչպես մերը, մեռնելու են: Միգուցե հենց այդ էլ նպատակ են դարձրել` այս օրենքը բերելով խորհրդարան, իշխանությանը հենց երեւի ձեռք է տալիս ինչպես բեւեռացված քաղաքական դաշտը, այնպես էլ բեւեռացված լրատվադաշտը, նրան ամենից շատ վախեցնում են քաղաքական դաշտի վերահսկողությունից դուրս մնացած լրատվամիջոցները:
Իսկ թերթ կարդալու մշակույթը իշխանության սիրած Եվրոպայում խթանվում է, ի դեպ, աչքովս եմ տեսել, պետությունները մեծ դոտացիաներ են տրամադրում հատկապես տպագիր լրատվամիջոցներին, որոնք մեծ հեղինակություն են վայելում օրինակ Անգլիայում:
Ընդհանրապես` օրվա կարեւոր լուրերի մանրամասներին հաջորդ առավոտյան կարելի էր ծանոթանալ միայն մամուլում, որոնցից էլ կայքերը քաղումներ էին անում: Իսկ մեր իշխանությունը որոշել է ընդհանրապես ոչնչացնել տպագիր թերթն ու նրա` դեռեւս մնացած ընթերցողին:
Կարդացեք նաև
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում


















































