Լրահոս
Օրվա լրահոսը

Մի պահ պատկերացրեք, որ հրեաները հրաժարվեին Հոլոքոստի հիշատակից՝ վախենալով, որ գերմանացիները կասեն՝ դուք էլ եք մեր նկատմամբ ցեղասպանություն իրականացրել. «Հրապարակ»

Մարտ 27,2026 11:16 Share

Փաշինյանն ասում է, որ ինքը պաշտոնապես հրաժարվում է «պատմական արդարության վերականգնման» ճանապարհից, որովհետեւ եթե մենք հիմա ասենք` Արցախում էթնիկ զտում է եղել, ադրբեջանցիներն էլ են նույն խոսույթը կիրառելու (թե ում են հայերն էթնիկ զտման ենթարկել` պարզ չէ): Եթե ասենք` ցեղասպանություն է եղել, հայելային սկզբունքով նրանք էլ են խոսելու իրենց ցեղասպանված լինելու մասին, եթե ասենք` վերադարձ, իրենք էլ են ասելու` վերադարձ: Եվ այս մտածողությամբ մարդը ՀՀ վարչապետն է ու հավակնում է շարունակել աշխատել:

Մի պահ պատկերացրեք, որ հրեաները հրաժարվեին Հոլոքոստի հիշատակից՝ վախենալով, որ գերմանացիներն իրենց կասեն` դուք էլ եք մեր նկատմամբ ցեղասպանություն իրականացրել: Այս մարդն անգամ չի տարբերում Արեւմտյան Հայաստանի խնդիրն Արցախի խնդրից: Վերջապես` պատմական արդարություն վերականգնելու խնդիր հայ ազգը չունի, ընդամենը իր պատմությունից չի ուզում հրաժարվել:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031