Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են հաղորդակցության և անվտանգության ոլորտի մի շարք առաջնահերթություններ՝ հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարի և այլնի համատեքստում

Մարտ 27,2026 11:08 Share

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Դաշնային հաղորդակցությունների հանձնաժողովի (FCC) նախագահ Բրենդան Քարի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հաղորդակցության և անվտանգության ոլորտի մի շարք առաջնահերթություններ՝ հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարի և այլնի համատեքստում։

Դեսպան Մկրտչյանը կարևորել է FCC–ի ունեցած փորձն ու ընդգծել համագործակցության անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով այս ոլորտում Հայաստանի ունեցած ներուժը, ենթակառուցվածքների և տեխնոլոգիական զարգացման գործընթացում սահմանված առաջնահերթությունները:

Դիտարկվել են հաղորդակցության ոլորտում լավագույն փորձի փոխանակման, ոլորտային փոխայցերի իրակացման և համագործակցության ինստիտուցիոնալացման հնարավորությունները։

ԱՄՆ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031