Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտ է այն պնդումը, որ իշխանության չվերարտադրման պարագայում պատերազմ է լինելու միայն այդ փաստի ուժով. Սուրեն Սարգսյան

Մարտ 27,2026 11:32 Share

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Սուտ է այն պնդումը, որ իշխանության չվերարտադրման պարագայում պատերազմ է լինելու միայն այդ փաստի ուժով

Պատերազմը չի պայմանավորվում մեկ անձի ընտրվելով կամ չընտրվելով։

Պատերազմի համար անհրաժեշտ է մի շարք գործոնների համադրություն, ինչպիսիք են տարածաշրջանային գործընթացները (Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմը և դրա ձգձգումը, Թուրքիայի գործոնի ամրապնդումը, Ռուսաստանի ազդեցության շարունակական նվազումը), Հայաստանում առկա իշխանության ինքնապաշտպանության կազմակերպման ունայնությունը, ինչպես նաև այլ հանգամանքներ։

Իրականում ԱՄՆ/Իսրայել–Իրան պատերազմից չափազանց շատ բան է կախված Ադրբեջանի ախորժակի առումով, ինչը Հայաստանի իշխանության վերարտադրման հետ ուղղակի կապ չունի։

Պատերազմ չի լինի, եթե լինի ուժեղ բանակ, հավասարակշռված դիվանագիտություն և կանխատեսելի քաղաքականություն, ինչը նշանակում է, որ իշխանության չվերարտադրվելն այս առումով ավելի նպաստավոր է:

Ինչ վերաբերում է պատերազմին, ապա այն հրահրելուց առաջ անհրաժեշտ են տասնյակ գործոնների առկայություն, մի շարք նախապայմաններ, նախապատրաստական աշխատանքներ, ակտիվ դիվանագիտական գործունեություն և բարենպաստ միջազգային իրավիճակ ու միջավայր։
Փաշինյանի չվերարտադրվելը այդ գործոններից որևէ մեկի վրա ինքնին ազդեցություն չի ունենալու։ Հետևաբար, նման ձևակերպումը լոկ մանիպուլյացիա է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031