Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրյա որդեգրումների գործընթացի կարգավորման վերաբերյալ քննարկում է նախաձեռնվել

Մարտ 27,2026 13:38 Share

2025 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ ընտանեկան օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում նախատեսվել են լիազորող նորմեր, որոնց հիման վրա պետք է մշակվեն օտարերկրյա որդեգրման գործընթացի վերաբերյալ համապատասխան կարգեր։

Նշված ոլորտի կարևորագույն բաղկացուցիչներից է օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունների ավտորիզացիան և դրանց ֆինանսական հոսքերի նկատմամբ պատշաճ, բազմակողմանի և թափանցիկ հսկողության գործիքակազմի սահմանումն ու իրականացումը։

Այս թեմայով 2026 թվականի մարտի 26-ին Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Դատախազության, Ազգային անվտանգության ծառայության, Պետական վերահսկողական ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ։

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Հարությունյանը ներկայացրել է կարգերի մշակման ուղղությամբ իրականացված աշխատանքները, առկա բացերն ու մտահոգությունները։
Գործընկերների հետ քննարկվել են օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունների ֆինանսական հոսքերի նկատմամբ հետագա հսկողության ուղղությամբ Արդարադատության նախարարության և պետական այլ մարմինների միջև համագործակցության հնարավորությունները, ուղղությունները և շրջանակը։

Քննարկման արդյունքում ձեռք է բերվել նոր կարգավորումների ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնելու և այս ոլորտում յուրաքանչյուր պետական մարմնի գործառույթները նախանշելու պայմանավորվածություն։

Արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031