«Արտաքին միջամտության տեսանկյունից հիբրիդային հարձակումները տարբեր երկրներից են»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էր հայտարարել, որ իշխող ուժի ներկայացուցիչները խոսում են հիբրիդային հարձակումների կոնկրետ փաստերի գոյության մասին, բայց դրանք չեն հրապարակում, անգամ չեն էլ ասում, թե որ երկրից է ենթադրյալ հարձակումը։
«Եվ ռուսական, եւ թուրքական, եւ ադրբեջանական տարբեր մամուլներում տեսնում ենք հրապարակումներ, որոնց արձագանքել է վարչապետի մամուլի խոսնակը»,- մանրամասնեց Լիլիթ Մինասյանը՝ հստակեցնելով այն երկրների ցանկը, որտեղից Հայաստանին հիբրիդային հարձակում է սպառնում։
Նա նաեւ մանրամասնեց՝ հրապարակումներն անանուն կայքերում են լինում, նաեւ հայտնի կայքից՝ որեւէ տառի շեղումով։ Դրանցում վարչապետի, նրա ընտանիքի, իշխող ուժի վերաբերյալ անհեթեթ պնդումներ են արվում այնքան, մինչեւ հայկական մեդիադաշտի ուշադրությանն էլ արժանանան հրապարակումները։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































