Լրահոս
Օրվա լրահոսը

Արտահերթ համագումարում ընտրվել եմ «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ. Հարություն Հարությունյան

Մարտ 27,2026 15:56 Share

«Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարգելի ընկերներ, գործընկերներ,

տեղեկացնում եմ, որ, մենք՝ հիմնականում իրավաբան և փաստաբան գործընկերներով և ավելի լայն շրջանակով, բավականին երկար ժամանակահատված է, ինչ քննարկում ենք պետության ապագայի մասով մեր պատկերացումները և անելիքները։ Ի վերջո, գուցեև ոչ այնքան հեշտ, բայց որոշում կայացրեցինք հրաժարվել մեր հանգիստ կյանքից և մտնել մեծ պատասխանատվության տակ։

24.03.2026 թվականին՝ «Նոր դարաշրջան» կուսակցության արտահերթ համագումարում ընտրվել եմ նույն կուսակցության նախագահ։

Ի թիվս այլնի, կուսակցության և մեր բոլորի նպատակն է ազատ, ինքնիշխան և իրավական պետության ձևավորումը, ինչը պետք է իրականացվի պետության ողնաշար հանդիսացող անկախ և անաչառ դատական իշխանության (համակարգի) ձևավորմամբ և ամրապնդմամբ՝ բացառելով իրավական անվտանգության և իրավական որոշակիության դեմ ուղղված ցանկացած միջամտություն։

Այս նպատակին հասնելը շատ բարդ է, բայց իրագործելի։ Բարդ է հատկապես այն պարագայում, երբ մենք մեր ամենօրյա մասնագիտական գործունեության ընթացքում տեսնում ենք, թե ինչ իրավական քաոսի մեջ է հայտնվել ողջ իրավապահ համակարգը, ինչն անխուսափելիորեն ազդել և ազդում է նաև դատական համակարգի վրա։

Կուսակցության անդամներ են իրավաբաններ, փաստաբաններ, քաղաքագետներ, մաթեմատիկոսներ և ամենատարբեր ոլորտների մասնագետներ, ովքեր մտահոգված են և պատրաստակամ իրենց ունեցած հնարավորություններով, գիտելիքներով և փորձով մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին։

Այդ նպատակին հասնելու համար մեր կուսակցությունը քաղաքական խորհրդակցություններ և հանդիպումներ է անցկացնում արտախորհրդարանական ուժերի հետ և առաջիկայում հանդես կգա հստակ դիրքորոշմամբ և հայտարարությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031