Զինված հակամարտությունների ժամանակ հաշմանդամություն ունեցող անձինք անտեսման, բռնության ենթարկվելու, վնասվածքներ ստանալու կամ մահանալու անհամեմատ ավելի բարձր ռիսկի տակ են։
📍 Անվտանգության և խաղաղության գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները քննարկելու համար մարտի 20–21-ին անցկացրինք երկօրյա աշխատաժողով։

🤝 Աշխատաժողովին մասնակցում էին հաշմանդամության ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց հետ միասին քննարկեցինք՝ ինչպես ապահովել իրական մասնակցություն խաղաղության և անվտանգության գործընթացներում։
💬 Երկու օրերի ընթացքում «Արդարության նոր մշակույթ» ՀԿ համահիմնադիրներ Զարուհի Հովհաննիսյանն ու Հասմիկ Գևորգյանն անդրադարձան՝
– խաղաղության և անվտանգության հայաստանյան և միջազգային համակարգին
– ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 և 2475 բանաձևերին
– քաղաքացիական հասարակության դերին
– մասնակցային գործընթացների կարևորությանը:
🗣 Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի անունից մասնակիցներին ողջունեց Քնարիկ Մկրտչյանը։
🏛 Աշխատաժողովը հնարավորություն էր լսելու նաև տարբեր դերակատարների տեսակետները։
Այդ նպատակով աշխատաժողովին հրավիրված էին ՀՀ Ազգային ժողովի երեք խմբակցությունները։ Աշխատաժողովին իր տեսակետներով մեզ հետ կիսվեց ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը։
📊 «Ագաթ» ՀԿ ներկայացուցիչ Լենա Հովհաննիսյանը ներկայացրեց պարզագույն թաքստոցների վերաբերյալ վերջին ուսումնասիրության արդյունքները։
Աշխատաժողովի մի հատվածն ուղղված էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների քննարկմանը։ Հիմնական բանախոսը Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանն էր։
Աշխատաժողովը կազմակերպվել էր «Հատվողականություն դիմադրողականության համար» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից և իրականացվում է «Հաշմանդամութուն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության կողմից՝ «Ուժեղացնելով Արևելյան հարևանության դիմակայունությունը» ծրագրի ներքո, որը համակարգում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR Eastern Neighbourhood):
Կարդացեք նաև
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

















































