Ալեն Սիմոնյանի հետ վեճի մեջ մտած ակտիվիստ Միքայել Մարգարյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանություն հոդվածով:
Ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ Մ.Մ.-ն, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուղիղ եթերով՝ 2026թ․ մարտի 26-ին Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով՝ հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն», – հայտնում է քննչական կոմիտեն:


















































