Հայ-ամերիկյան տնտեսական կապերը շարունակում են խորանալ, որի վառ ապացույցն են նոր ներդրումներն ու համագործակցությունը։
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց և տեղի ֆինանսական գործընկերների հետ ներկա գտնվեց ստորագրման արարողության, որի ընթացքում հայտարարվեց Firebird-ի տվյալների կենտրոնի ծրագրի առաջին փուլի համար 300 միլիոն ԱՄՆ դոլար հատկացելու մասին, ինչը փաստում է հայ-ամերիկյան երկկողմ գործընկերության նշանակալի առաջընթացը նախորդ տարվա օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովից հետո։

Այս ներդրումը միտված է ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով սահմանված մեր ընդհանուր տեսլականի կենսագործմանը և թույլ է տալիս Հայաստանին դիրքավորվել որպես տեխնոլոգիական ոլորտի առաջատար տարածաշրջանում։ Հպարտ ենք տեսնել մեր երկկողմ գործընկերության շոշափելի արդյունքները։



















































