Լրահոս
Օրվա լրահոսը

Գնաճի տեմպը սկսել է արագանալ. «Լույս» հիմնադրամ

Մարտ 27,2026 18:11 Share

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-փետրվար ամիսներին։

Այսպես.

  • 2026թ. բարձր տնտեսական աճի տեմպը պահպանվում է՝ հիմնականում պայմանավորված հանքարդյունաբերության աճով։ Ընթացիկ տարին սկսվել է համեմատաբար բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշով, որի տեմպը փոքր-ինչ դանդաղել է փետրվարին: Փետրվար ամսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) կազմել է 7.2 %՝ 0.4 տոկոսային կետով դանդաղելով հունվարի նկատմամբ: Հունվար-փետրվար ամիսների ՏԱՑ-ը կազմել է 7.4 %, որին ամենամեծ դրական նպաստում է ունեցել արդյունաբերության ոլորտը, որն էլ իր հերթին պայմանավորված է եղել հիմնականում հանքարդյունաբերության աճով: ՏԱՑ-ին դրական նպաստում են ունեցել նաև ծառայությունների, առևտրի և շինարարության ոլորտները:
  • Արտահանման և ներմուծման ցուցանիշները վերականգնվել են։ Հունվարին արձանագրված անկումից հետո, փետրվարին թե՛ արտահանման, թե՛ ներմուծման ծավալները կտրուկ վերականգնվել են՝ աճելով համապատասխանաբար 37.6 % և 26.9 %-ով։ Թեև փետրվարի արտաքին առևտրի կառուցվածքային տվյալները դեռևս չեն հրապարակվել, հունվարի ցուցանիշների վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ արտահանման աճը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման ակտիվացմամբ։
  • Պետական բյուջեի եկամուտները և ծախսերը աճում են, սակայն կապիտալ ծախսերը՝ նվազում։ 2026թ. հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի ինչպես եկամուտները, այնպես էլ ծախսերը աճել են։ Միաժամանակ, կապիտալ ծախսերը զգալիորեն նվազել են՝ 58.8 %-ով։ Կապիտալ ծախսերի նման կտրուկ անկումը մտահոգիչ է՝ հաշվի առնելով դրանց կարևորությունը երկարաժամկետ տնտեսական աճի և ենթակառուցվածքային զարգացման համար։
  • Գնաճի տեմպը սկսել է արագանալ։ Գնաճի տեմպը 2026թ. փետրվարին կազմել է 4.3 %՝ հունվարի համեմատ արագանալով 0.5 տոկոսային կետով: Այդ պայմաններում, սակայն, կենտրոնական բանկը մարտ ամսվա ընթացքում չի վերանայել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ պահպանելով այն 6.5 %-ի մակարդակում:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:

 «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031