Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարներ Պապիկյանը և Վոտրեն բարձր են գնահատել ձևավորված համագործակցության մակարդակը՝ ընդգծելով դրա շարունակականության և զարգացման կարևորությունը

Մարտ 27,2026 18:50 Share

Մարտի 27-ին Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ:

Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։

Հանդիպման ընթացքում նախարարները բարձր են գնահատել արդեն իսկ ձևավորված համագործակցության մակարդակը՝ ընդգծելով դրա շարունակականության և զարգացման կարևորությունը։

Քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության, ռազմական կրթության, մասնագիտական վերապատրաստման, ինչպես նաև խորհրդատվական աջակցության և այլ ուղղություններով իրականացվող ծրագրերի ընթացքը։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը՝ այն հասցնելով որակապես նոր, ավելի բարձր մակարդակի, ինչպես նաև շարունակելու համատեղ նախաձեռնությունները՝ միտված պաշտպանության ոլորտի կարողությունների ամրապնդմանը։

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031