Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակ ունենայի՝ մի քանի հայհոյանք էլ վրան կտայի, երբեք չեմ զղջալու․ Միքայել Մարգարյանը՝ Ալեն Սիմոնյանին հայհոյելու մասին

Մարտ 27,2026 21:44 Share

Ակտիվ քաղաքացի Միքայել Մարգարյանը մամուլից է տեղեկացել, որ խուլիգանության հոդվածով իր նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Հիշեցնենք, որ Մարգարյանը երեկ Ազգային ժողովի շենքի բակում միջադեպ է ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Հնչել են փոխադարձ հայհոյանքներ։

«Ալեն Սիմոնյանն իրեն անպարկեշտ է պահել, ինչի համար տվել եմ համարժեք, չէ՝ կրկնակի պատասխան, որի համար երբեք չեմ զղջալու, որի համար ես հետապնդվում եմ։ Ինչու էի գնացել Ազգային ժողով, չէինք գնացել հատուկ Ալեն Սիմոնյանին տեսնելու, գնացել էինք՝ 2020 թվականի պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը հրապարակելու պահանջով։ Այդ զեկույցը շատ կարևոր է մեր ապագայի ու երկրի համար և շատ հրատապ է ընտրություններից առաջ։ Զեկույցի հրապարակումը արգելել է անձամբ Ալեն Սիմոնյանը»,- ուղիղ եթերով պատմեց Միքայել Մարգարյանը։

Ըստ նրա՝ զեկույցի հրապարակումը անհրաժեշտ է մինչև ընտրությունները, որ քաղաքացիներն ավելի կողմնորոշված ընտրություն կատարեն․ «Ընտրություններից առաջ է դա ինձ պետք, որ չգնամ էն ձեր ասած դավաճաններին ընտրեմ։ Չէ՞, որ բազում դավաճաններ ունենք մենք երկրում։ Իսկ միգուցե այդ դավաճանները կուսակցություններ են բացել, գնում են ընտրությունների, պատգամավոր են ուզում դառնալ, բա չիմանա՞նք»։

Մարգարյանի համար հարց է մնում՝ միջադեպի օրը ինչու էր Ալեն Սիմոնյանը ԱԺ շենքի մի մուտքից դուրս գալիս ու քայլելով գնում մյուս մուտք․ «Դուրս չի եկել, որ մեքենա նստի։ Ինչո՞ւ է ոտքով գալիս, քայլելով դեպի մյուս մուտք գնում։ Ինչի՞ համար, Ալեն ջան։ Դուրս է գալիս, հանդիպում ծնողներին, արագ ճեպազրույցով բոլորին չէ-չէ, հա-հա ասում՝ ձեռքի շարժումներով դուրս է գալիս ծնողների շրջափակումից ու գալիս է ընդառաջ ինձ։ Պարզ երևում է՝ ոնց եմ «բարև ձեզ»-ով մոտենում, խնդրում եմ զրույց, Ալենն ասում է՝ զրույց քո հետ չկա։ Պաշտոնյա ես, քաղաքացին ուզում է ձեզ հետ զրուցել, քաղաքացուն պետք է դիմել հարգալից, դուք-ով, ասեր՝ շտապում եմ կամ այլ պատճառաբանությամբ կարող էր գնալ։ Դրանից հետո, եթե ինչ-որ բան հրահրեի, գուցե կարող էիք ինձ սադրիչ որակել։ Բայց ինքն ասում է՝ քո հետ չկա, տարեք սրան։ Դրանից հետո անվտանգությունը մտնում է թևերս ու փորձում հեռացնել ճանապարհից»։

Անդրադառնալով խոսակցության շարունակությանը, երբ ինքը Ալեն Սիմոնյանին «արա»-ով դիմեց ու ստացավ՝ «արան պապադ է» պատասխանը, Մարգարյանը կրկին վրդովվեց․ «Համաձայնեք, որ կուլմինացիան էր, կարող էր պատասխանել՝ արան դու ես, բայց ոչ՝ արան պապադ է։ «Արան պապադ է» պատասխանից հետո լինում է մի քանի հարգալից հայհոյանք, շատ տեղին։ Ժամանակ ունենայի՝ մի քանի հայհոյանք էլ վրան կտայի։ Էմոցիոնալ ֆոնին ցանկացած փողոցում երեք անգամ ավել կասեի, երեք անգամ էլ ոտատակ կտայի, ինձ զսպել եմ։ Երկու անձ վիճել են իրար հետ, մի անձը տարվում է ոստիկանություն, մեկը շարունակում է իր ճանապարհը։ Նա էլ նույն ձևի մտել է վեճի մեջ, ոստիկանությունը պետք է երկուսիս ոստիկանություն տանել»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031