ՀՀ Ազգային ժողով նախագահ Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանը ձերբակալվել է, այս մասին ֆեյսբուքում հայտնել է նրա որդին։
«Սպեցնազը եկել է մեր տուն, մոտ 15-20 մարդ են եղել և տարել են հորս՝ քրոջս, տատիկիս ներկայությամբ։ Մենք չգիտենք՝ ուր են տարել», նշել է նա։
«Այն կատարվեց, քրոջս, տատիկիս ու իմ աչքի առաջ, ուղղակի վերցրեցին տարն, նաև՝ փաստաբանի ներկայությամբ։ Վերջինս փորձեց պարզել, թե ուր են տանում, ոչ մի բան չպատասխանեցին և իմ հորը տարան անհայտ ուղղությամբ, առանց բացատրության»,- ասաց Միքայել Մարգարյանի որդին։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ Մ.Մ.-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուղիղ եթերով՝ 2026 թվականի մարտի 26-ին Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել:


















































