Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ուղղակի անպատկերացնելի է… հանուն խաղաղության գործընթացի Ադրբեջանին հաճոյանալ ամեն ինչում. Ստյոպա Սաֆարյան

Մարտ 27,2026 23:03 Share

Միջազգային և անվտանգային հարցերի ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երևանի առաջին ատյանի դատարանն արդարացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանին, որին պետական դավաճանության մեղադրանք էր ներկայացվել։ Անցած տարի հունիսի 20-ին ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա քննչական կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակիցը սիրային կապի մեջ էր մտել Ադրբեջանի հատուկ ծառայության գործակալի հետ, այնուհետև հավաքագրվել էր և գաղտնի տեղեկատվություն փոխանցել Ադրբեջանին։

Աշխեն Ալեքսանյանին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և 424-րդ հոդվածի 1-ին մասով, առերևույթ հանցանքների հատկանիշներով, այն է՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակցի կողմից լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին ծանոթանալու համար պայմաններ ստեղծելու, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելը։

Հիմա հանրությունն ու ես ուզում ենք հասկանալ՝ Ազգային անվտանգության ծառայությունը զրպարտե՞լ է ԱԳՆ աշխատակցին, որ նա սիրային կապի մեջ էր մտել Ադրբեջանի հատուկ ծառայության գործակալի հետ, այնուհետև հավաքագրվել էր և գաղտնի տեղեկատվություն փոխանցել Ադրբեջանին, թե՞ նա միայն սիրային կապի մեջ էր մտել Ադրբեջանի հատուկ ծառայության գործակալի հետ, բայց չէր հավաքագրվել ու գաղտնի տեղեկատվություն չի փոխանցել Ադրբեջանին․․․ Թե՞ անկախ նրանից, որ նա սիրային կապի մեջ էր մտել Ադրբեջանի հատուկ ծառայության գործակալի հետ, այնուհետև հավաքագրվել էր և գաղտնի տեղեկատվություն փոխանցել Ադրբեջանին, միևնույն է՝ «այսպես է ճիշտը»․․․

Սա ուղղակի անպատկերացնելի է ու վերջին շրջանի խոսույթների (հանուն խաղաղության գործընթացի Ադրբեջանին հաճոյանալ ամեն ինչում) համատեքստում լավ տեղ չի գտնվելու ո՛չ իշխանությանը, ո՛չ երկրին․․․»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031