Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջորդ շաբաթ կհանրայնացնենք մեր վերջնական որոշումը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ. Հարություն Հարությունյան

Մարտ 28,2026 15:53 Share

News.am – «Նոր Դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանն ասուլիսի ժամանակ նշել է, թե ինչպես են կայացրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշումը։

«Իրավական համակարգում քաոս է տիրում․ փաստաբանական, իրավաբանական գործունեություն ծավալող գործընկերներով քննարկեցինք, ամփոփեցինք մեր մտահոգությունները, հնարավոր ներուժը, և որոշում կայացրեցինք՝ ավելի լուրջ պատասխանատվություն ստանձնել»,–ասել է Հարությունյանը։

Հարություն Հարությունյանը նշել է, որ կուսացկությունն ունի շուրջ 130 անդամ։

«Մեր թիմում իրավաբաններ են, փաստաբաններ, հաշվապահներ, ֆինանսիստներ, քաղաքագետներ։ Փորձում ենք ձևավորել պրոֆեսիոնալ թիմ, որպեսզի այս օրհասական պահին կարողանանք մեր ներուժն օգտագործել պետության կայացման գործում։ Արտախորհրդարանական ուժերի հետ այս պահին էլ իրականացվում են հանդիպումներ, քաղաքական խորհրդակցություններ։ Հաջորդ շաբաթ կհանրայնացնենք մեր վերջնական որոշումը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ»,–հավելել է «Նոր Դարաշրջան» կուսակցության նախագահը։

Հիշեցնենք, որ մարտի 25-ին տեղի է ունեցել «Նոր Դարաշրջան» կուսակցության արտահերթ համագումարը։ Կուսակցության համագումարը կուսակցության նոր նախագահ է ընտրել իրավաբան, փաստաբան Հարություն Հարությունյանին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031