Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի պես ովքեր են այս հնարքը կիրառել՝ իրենց իշխանությունը պահպանելու կամ հետագա բռնությունները արդարացնելու համար. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 29,2026 10:20 Share

«Եթե ՔՊ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններում չհաղթի, պատերազմ կսկսվի»․ Նիկոլ Փաշինյան, 2026թ.:

Քաղաքագիտության մեջ սա բավական տարածված հնարք է, որը կոչվում է Սեկյուրիտիզացիա: Այսինքն, երբ քաղաքական գործիչը նախընտրական արշավում իր չընտրվելը կամ ընդդիմության հաղթանակը համարում է երկրի անվտանգությանը սպառնալիք, որ եթե չհաղթի, պատերազմ է լինելու, քաոս, ճգնաժամ:

Հիմա ձեզ մի քանի օրինակ բերենք, թե տարբեր տարիների Փաշինյանի պես ովքեր են այս հնարքը կիրառել՝ իրենց իշխանությունը պահպանելու կամ հետագա բռնությունները արդարացնելու համար:

Ամենավառ օրինակը Ռոբերտ Քոչարյանն է: 1998 և հատկապես 2003 թվականի ընտրություններից առաջ հայտարարում էր, որ եթե ինքը չհաղթի, Ղարաբաղը ծախելու են, պարտվելու ենք, Հայաստանն ու Արցախը ապակայունացման փուլ են մտնելու և այլն: Թե այդ ընտրություններում ինչ եղավ, ինչ տոկոսներ նկարեցին, ու դրանից հետո բռնությունների ինչ ալիք եղավ, դեռ շատ ենք խոսելու:

Մեկ ուրիշ Ռոբերտ, այս անգամ Մուգաբեն, Զիմբաբվեի ընտրարշավներում հայտարարում էր, որ ընդդիմությունը գաղութատիրական ուժերին է սպասարկում, նրանց հաղթանակի դեպքում բռնության ալիք կբարձրանա, երկիրն էլ կկորցնի անկախությունը: Զիմբաբվեն այսօր աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկն է:

Լորան Գբագբո, Կոտ-դ՛Իվուար. 2007-ին սա պարտվեց ընտրություններում, բայց չընդունեց արդյունքները, հայտարարեց, որ հակառակորդները քանդելու են երկիրը, արդյունքում քաղաքացիական պատերազմ սկսվեց:

Իսրայել. Բենյամին Նաթանյահուն ընտրարշավներում հայտարարում էր, որ իր քաղաքական հակառակորդները հաղթանակի դեպքում Իրանին զիջելու են, Իրանի հետ պատերազմ են սկսելու, համարյա բառացիորեն ասել է, որ «եթե մենք չհաղթենք, ապա դուք կստանաք պատերազմ և պետության գոյությունը վտանգված կլինի»:

Թուրքիա. Էրդողանը ամեն անգամ նույնն է հայտարարել. ընդդիմության հաղթանակի դեպքում ներքին արյունահեղություններ կսկսվեն, բռնություններ կլինեն, ապակայունացումը կքայքայի երկիրը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանությունում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031