Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանական ոչ զուգաչափ պատերազմի փորձը շատ ավելի հզոր և թանկարժեք բանակների դեմ պայքարելու լավագույն օրինակներից է․ Վարդան Ոսկանյան

Մարտ 29,2026 23:23 Share

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

Իրանական ոչ զուգաչափ (ասիմետրիկ) պատերազմի փորձը շատ ավելի հզոր և թանկարժեք բանակների դեմ պայքարելու լավագույն օրինակներից է։

Որքան էլ պարադոքսալ թվա, հենց Իրանի նկատմամբ տասնամյակներ շարունակ կիրառված խիստ պատժամիջոցներն են պատճառ դարձել, որպեսզի այս երկիրը, զրկված լինելով արտասահմանյան զենք և զինամթերք կամ տեխնոլոգիաներ գնելու հնարավորությունից, կարողանա զարգացնել զինատեսակների սեփական էժան արտադրությունը, և ինչը ոչ պակաս կարևոր է՝ հնարավորին արդյունավետ կերպով կիրառել դրանք։

Սեփական արտադրության տեխնոլոգիապես ոչ ամենաարդիական և էժան, սակայն ոչ պակաս արդյունավետ զինատեսակներով աշխարհաքաղաքական հսկայական կարևորության տարածքի վրա վերահսկողության սահմանման իրանական ռազմաքաղաքական արվեստի դասական ապացույցը Հորմուզի նեղուցն է հենց այսօր։

Լուսանկարում աշխարհի ամենաթանկ և ամենատեխնոլոգիական ամերիկյան հետախուզական ինքնաթիռն է, որը խոցվել է մոտ 30 հզ. դոլար արժողությամբ իրանական ԱԹՍ-ով Սաուդյան Արաբիայում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031