Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ Բանկը Սիսիանում բացել է իր 39-րդ մասնաճյուղը

Մարտ 30,2026 13:39 Share

Ֆասթ Բանկը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում օրերս բացել է իր 39-րդ մասնաճյուղը՝ ընդլայնելով իր ներկայությունը Հայաստանի մարզերում։

Նորաբաց Սիսիան մասնաճյուղը մարզում չորրորդն է, որտեղ հաճախորդներին առաջարկում են բանկային ծառայություններ՝ ապահովված ժամանակակից տեխնոլոգիական պայմաններով և հաճախորդակենտրոն սպասարկմամբ։

Ֆասթ Բանկի ՓՄՁ բիզնեսի կառավարման տնօրեն, տնօրինության անդամ Արտավազդ Թառոյանը վստահություն է հայտնել, որ նոր մասնաճյուղը նպաստելու է տարածաշրջանի զարգացմանը. «Մասնաճյուղում ստեղծված են լավագույն պայմանները սպասարկելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց իրենց կարիքներին համապատասխան: Մենք առանձնահատուկ կարևորում ենք ոչ միայն ծառայությունների որակը, այլ նաև ծառայությունների մատուցման հարմարավետությունն ու հասանելիությունը, ուստի Սիսիան մասնաճյուղը ևս գործելու է 24/7 ռեժիմով», – ասել է նա:

Ֆասթ Բանկը շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը՝ տեխնոլոգիական նորարարական լուծումները հասանելի դարձնելով նաև մարզերում։ Բանկի մասնաճյուղերի առկայությունը նպաստում է մարզերի համաչափ զարգացմանը՝ Բանկը դարձնելով վստահելի գործընկեր ամբողջ Հայաստանում։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031