Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականների մարզչական շտաբերը գլխավոր մարզիչներ Հակոբ Փիլոսյանի եւ Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ հրապարակել են այն ծանրորդների անունները, որոնք ապրիլի 19-ից 26-ը Բաթումում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը։
Տղամարդիկ․ 60 կգ քաշային կարգ՝ Գառնիկ Չոլակյան, 71 կգ՝ Գոռ Սահակյան, 79 կգ՝ Մարտին Պողոսյան, 88 կգ՝ Ռաֆիկ Հարությունյան, 94 կգ՝ Արա Աղանյան, 110 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան եւ Գարիկ Կարապետյան, +110 կգ՝ Վարազդատ Լալայան։
Կանայք․ 53 կգ քաշային կարգ՝ Տանզելա Գրիգորյան եւ Իզաբելլա Յայլյան, 58 կգ՝ Ալեքսանդրա Գրիգորյան, 77 կգ՝ Աննա Ամրոյան եւ Ալինա Սուքիասյան, 86 կգ՝ Էմմա Պողոսյան եւ Լիանա Գյուրջյան, +86 կգ՝ Տաթեւ Հակոբյան։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































