Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատիվ ունեմ»-ը պետություն-եկեղեցի հարաբերությունների հարցով լսումներ կանցկացնի․ հայտարարության նախագիծը հետաձգվեց երկու ամսով

Մարտ 30,2026 15:34 Share

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր պետք է քննարկվեր «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» հայտարարության նախագիծը։ Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանն ասաց, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այս նախագծի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով։

Հայտարարության նախագիծը պետք է ներկայացներ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Հարցը հետևյալն է, որ պարոն Մամիջանյանը տեղեկացրել է, որ ապրիլի 2-ին իրենք կազմակերպում են լսումներ այդ հայտարարության տեքստի վերաբերյալ, և հնարավոր է, որ այդ լսումների արդյունքներով՝ իրենք ստիպված լինեն վերամշակել այդ հայտարարության տեքստը։ Հետևաբար, պարոն Մամիջանյանը խնդրում է մինչև երկու ամիս ժամկետով հետաձգել այս հայտարարության տեքստի քննարկումը»,- նշեց Արուսյակ Ջուլհակյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է ապրիլի 2-ին այս հարցով լսումներ կազմակերպել։ Եվ դա է պատճառը, որ դիմել են հայտարարության նախագիծը երկու ամսով հետաձգելու համար։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031